Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը հիմքեր է ուզում Ամուլսարի հանքի եզրակացությունը չեղարկելու համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 17:42

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ բնապահպանների՝ չեղարկել հանքի շահագործման թույլտվությունը պահանջին, ասաց. «Նախարարին կից խորհրդում քննարկվել է այս խնդիրը, նախարարից պահանջել են ուժը կորցրած ճանաչել փորձաքննության եզրակացությունը: Դրա համար օրենքը պահանջում է հիմքեր, եւ ես խնդրել եմ՝ տվեք հիմքերը, քանի դեռ չկան հիմքերը, որեւէ նման քննարկելը նշանակում է՝ վտանգել ցանկացած ծրագիր»:

Ըստ պարոն Մինասյանի, այս ծրագրի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քննադատություն, որ լինում է, ինքը խնդրում է, որպեսզի դրանց զուգահեռ ներկայացվեն նաեւ այլընտրանքային ծրագրեր՝ բնապահպանության բոլոր խնդիրները նկատի առնելով:

Նախարարի խոսքերով՝«Ես գտնում եմ, որ ցանկացած բնապահպանական հետևանք պետք է ապահովագրված լինի: Այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում մենք ունենք: Այսինքն ՝ մեզ ասվել է, որ կա: Հիմա ես խնդրել եմ իրենց, որպեսզի ապահովագրման ամբողջական համակարգը մանրամասն հրապարակվի, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ»:

Պարոն Մինասյանն ասաց, որ հանքավայրը շահագործողները պետք է ցանկացած ռիսկ ու հետեւանք ապահովագրեն. «Ապահովագրվելու է 3-րդ անձանց պատճառված ցանկացած վնասը: 3-րդ անձ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը: Ջերմուկը՝ որպես համայնք ապահովագրվում է, Ջերմուկի բնակիչները՝ որպես քաղաքացիներ, նրանց պատճառված վնասը ապահովագրվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031