Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանի լացն ու Արմեն Ամիրյանի՝ Գյումրի տեղափոխվելու պատրաստակամությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2016 20:08

Այսօր Գյումրի այցելած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե մշակույթի նախարարությունը տեղափոխեն Գյումրին՝ պատրա՞ստ է բնակվելու երկրորդ քաղաքում։ Լրագրողները նաև հիշեցրեցին, որ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցավագին էր տարել այդ խոսակցությունները՝ նույնիսկ արտասվել, որ պիտի գա ու բնակվի Գյումրիում։

Արմեն Ամիրյանն ասաց, որ եթե նման որոշում լինի, ինքը երբեք դեմ չի կանգնի Գյումրի տեղափոխվելուն, իսկ Հասմիկ Պողոսյանի պահով թերահավատորեն վերաբերվեց լրագրողների ասածին՝ հարցնելով՝ կարծո՞ւմ եք։

«Ես կարծում եմ՝ ցանկացած հայի համար, առավել ևս ցանկացած նախարարի համար Հայաստանի Հանրապետության որ անկյունն էլ լինի, շատ հոգեհարազատ ու պարտավորեցնող պիտի լինի այդ անկյունը պաշտպանելը, լինի դա մայրաքաղաք, լինի հեռավոր մի գյուղ, ես որևէ տարբերություն չեմ տեսնու , կարևորը իրապես նվիրվել, աշխատել և ծառայել ոլորտին, ժողովրդին», -ասաց նորանշանակ նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Կարղ է գա պահ, որ Հասմիկ Պողոսյանին երանի տաք: Ժամանակակից գրողներին պետ.աջակցությամբ այլևս չտպագրելու խայտառակ որոշումը կայացել է այս նախարարի օրոք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031