Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄԿԿ համագումարի էր նման. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ համագումարի մասին

Դեկտեմբեր 03,2016 17:44

«Կարեն Կարապետյանի կառավարությունը արդեն հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը բարեփոխման սիմվոլ է, բայց միեւնույն ժամանակ արվում է մի գործելաոճ, որ թույլ չի տա նրան առաջ ընկնել»,- դեկտեմբերի 3-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի գործելաոճից երեւում է, որ նա ոչ մի տեղ գնալ չի պատրաստվում. «Շատ խելացի, շատ ճիշտ մարտավարություն է որդեգրել իշխանությունը: Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի ընտրություններին, չի լինի ցուցակում, ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը լինի շտաբի ղեկավարը, եւ միայն  ձայները կուտակվի, եւ գա այն կուսակցությանը, որի ղեկավարը կհանդիսանա: Կտրուկ շրջադարձների դեպքում նա, ամենայն հավանականությամբ, 2018 թվականից հետո կղեկավարի նոր կառավարությունը, իսկ մնացած բոլոր դեպքերում  կհանդիսանա իշխող կուսակցության ղեկավարը, այսպես ասած՝ գենսեկ»:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը սկսվել է աղոթքով եւ ավարտվել՝ Սերժ Սարգսյանի պատվիրաններով.  «Դրա համար է անձի պաշտանմունք, ասվում, որ ԽՄԿԿ համագումարի էր նման: Ես հասկանում եմ, որ դժվար կլիներ այլ բան անել, այն պարագայում, որ այդ կուսակցությունում որեւիցե մեկը չկա, որ կարող է երկրորդը, երրորդը համարվել: Նույն Հովիկ Աբրահամյանը, կամ մեկ այլ անձ, որ բարձրանում է, շատ հեշտությամբ հեռացվում է: Այո՛, Կարեն Կարապետյանին տրված է լայն քարդ բլանշ, բայց Կարեն Կարապետյանի գոյությունը կախված է Սերժ Սարգսյանի մի գրչի հարվածից: Սերժ Սարգսյանը դա լավ գիտի, եւ որեւէ տեղ գնալ չի պատրաստվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031