Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի վոլեյբոլիստուհիները` 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի չեմպիոն

Դեկտեմբեր 03,2016 19:46

Ավատվեց նոյեմբերի 28-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ-ի մարզադահլիճում ընթացող 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների վոլեյբոլի առաջնությունը։

Ստուգատեսին մասնակցում էին 8 բուհերի թիմեր, որոնք բաժանվել էին 2 ենթախմբերի։ Խմբային մրցաշարերի հանդիպումների ավարտից հետո խմբերում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք ստացան պայքարը շարունակելու կիսաեզրփակիչ փուլում: Դեկտեմբերի 1-ին կիսաեզրափակչի երկու հանդիպումներում էլ գրացվեց միևնույն՝ 2:0 հաշիվը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը՝ ՀՖԿՍՊԻ-ն առավելության հասավ կանանց ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ԵՊԼՀ-ի, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը՝ ՀՊՄՀ-ն էլ պարտության մատնեց խաղահրապարակի տերերին՝ ՀՊՏՀ-ի վոլեյբոլիստուհիներին: Դեկտեմբերի 2-ին` մրցաշարի եզրափակիչ օրը, սկզբում բրոնզե մեդալի համար մրցամարտում հանդիպեցին ՀՊՏՀ-ի և ԵՊԼՀ-ի մարզուհիները: Հաջողությունն ուղեկցեց խաղահրապարակի տերերի՝ ՀՊՏՀ-ի (մարզիչ՝ Սիմոն Հակոբյան)` վոլեյբոլիստուհիներն, ովքեր 3:1 հաշվով հաղթեցին իրենց մրցակիցներին ու արժանացան բրոնզե պարգևներին:

Ապա չեմպիոնի կոչման համար վճռորոշ մրցավեճում ՀՖԿՍՊԻ թիմը (մարզիչ՝ Կարեն Ասմարյանը) բացահայտ առավելությամբ՝ 3:0 հաշվով պարտության մատնեց ՀՊՄՀ-ին և նվաճեց խաղերի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալները: Արծաթե պարգևները բաժին հասավ ՀՊՄՀ-ի (մարզիչ՝ Զարուհի Պետրոսյան) վոլեյբոլիստուհիներին: Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին համապատասխան կարգի պատվոգրերով և մեդալներով, չեմպիոնին փոխանցվեց հաղթողի գավաթը, մրցանակները հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ուսանողական 17-րդ մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։ Իսկ վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի կողմից ստուգատեսի լավագույն խաղացողների համար սահմանված մրցանակները բաժին հասան չեմպիոնի՝ ՀՖԿՍՊԻ-ի վոլեյբոլիստուհիներ Մարի Բաղդասարյանին և Լիանա Գևորգյանին, ինչպես նաև համապատասխանաբար ՀՊՏՀ-ի և ՀՊՄՀ-ի թիմերի ներկայացուցիչներ՝ Նարե Հովհաննիսյանին և Էդիտա Ղևոնդյանին:

17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031