Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն է ՀՀ-ի թիվ մեկ սպառնալիքը. ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն ո՞ւր էր». Ռուբեն Մեհրաբյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2016 15:52

«Դա տեղի ունեցավ մեկ օրից էլ պակաս ժամանակաշրջանում՝ անգամ առանց պաշտոնյաների իմացության: Գալուստ Սահակյանն այդ օրը երկու ժամ առաջ ուղիղ եթերով ասում էր, որ ոչ մի բան էլ չի լինելու, ՀՀ-ն գնում է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման, բայց անդամակցեցինք ԵՏՄ-ին»,-այսօր «Միասնություն» համազգային շարժման «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով 2013թ.-ին ՀՀ-ի՝ ԵՏՄ մտնելու որոշմանը:

Ըստ փորձագետի՝  ԵՏՄ-ն «ֆեյք» կառույց է. «Այն ստեղծել են, որ հետո որոշեն, թե մեջը ինչ են լցնելու: Այսօր մեջը ոչինչ չկա՝ ոչ տնտեսություն, ոչ Եվրոպա, ոչ Ասիա: Զենքի բիզնեսով տարվում է քաղաքականություն, որը Ռուսաստանի համար կբերի նավթի գնի բարձրացման, բայց տեսնում ենք, որ դա էլ չի աշխատում՝ նավթի գինն իջնում է: Որ ասում եք՝ ներմուծումը ՌԴ-ից ավելացել է, մտեք մեր սուպերմարկետներ՝ այո, ռուսական աղբը լցվել է մեր սուպերմարկետներ, իսկ եվրոպական ապրանքները կտրուկ պակասել են»:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Ռուսաստանը ՀՀ-ի ոչ թե անվտանգության երաշխավորն է, այլ թիվ մեկ սպառնալիքը. «ՀՀ-ն ոչ թե ՌԴ-ի դաշնակիցն է, այլ պատանդը՝ բոլոր առումներով: Անվտանգության մակարդակի քննության լավագույն գնահատականն ապրիլյան պատերազմն էր: Ո՞ւր էր Ձեր ՀԱՊԿ-ն, մեռա՞ծ էր…ընկեր Բորդյուժան ո՞ւր էր՝ չկար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031