Լրահոս
Օրվա լրահոսը

Գլինտվեյն (տաք գինի)

Դեկտեմբեր 11,2016 12:30

Գլինտվեյն, հոթվայն, գլյուվայն… համեմունքներով տաք գինին շատ անվանումներ ունի, սակայն դրանից նրա էությունը չի փոխվում՝ արյունը, ոսկորներն ու «կատարը» ցուրտ եղանակին տաքացնող հրաշալի խմիչք, որը շատ տարածված է հյուսիսային եւ կենտրոնական Եվրոպայում՝ հատկապես Ծննդյան տոներին նախորդող շրջանում:

Անհրաժեշտ մթերքները

Կարմիր չոր գինի- 1 շիշ
Եղեգնաշաքար (մուգ շաքար)- 50-100 գրամ (ըստ ճաշակի)
Մեղր- 1 ճաշի գդալ
Դարչին – 1-2 փայտիկ
Մեխակ- 3-4 սերմիկ
Հիլ- 5-6 հատիկ
Անիսի աստղիկ-1 հատ
Նարինջ- 1 հատ
Կոնյակ-1 սուրճի բաժակ

glintveyn-1
Պատրաստման եղանակը

Գլինտվեյնի հարյուրավոր բաղադրատոմսեր կան, մեկը մյուսից համեղ եւ հետաքրքիր: Այս տարբերակը ամենահաջողներից մեկն է:

glintveyn-2Կաթսայի մեջ լցրեք գինին (կարող եք նաեւ կիսաչոր վերցնել), դրեք ցածր կրակին, որ տաքանա: Ընթացքում ավելացրեք շաքարը (եթե մուգ շաքար չունեք, սովորական սպիտակն էլ կարող եք օգտագործել), խառնեք: Ապա ավելացրեք համեմունքները: Նկատենք, որ գլինտվեյնին երբեմն նաեւ հոտավետ պղպեղ, դափնու տերեւ, կոճապղպեղ եւ այլ համեմունքներ են ավելացնում, ինչպես նաեւ՝ կիտրոն, խնձոր, չամիչ:
Աղացած համեմունքներ պետք չի օգտագործել, այլապես ձեր խմիչքը պղտոր տեսք կունենա: Նարինջը շատ լավ լվացեք, կեղեւը զգուշությամբ հանեք եւ նույնպես գցեք գինու մեջ: Աշխատեք այնպես անել, որ կեղեւի տակի սպիտակ թաղանթից ազատվեք, այն դառնահամ կտա գինուն: Երբ գինու ջերմաստիճանը հասնի 70-80 աստիճանի, անջատեք: Ոչ մի դեպքում չի կարելի եռման հասցնել գլինտվեյնը: Անջատելուց հետո կափարիչով փակեք, թողեք մոտ մեկ ժամ, որպեսզի համեմունքներն իրենց բույրը լիովին բացեն: Մոտ 10-15 րոպեից ավելացրեք նաեւ մեղրն ու կոնյակը, կրկին փակեք կափարիչը եւ կաթսան որեւէ հաստ բանով լավ փաթաթեք, որպեսզի տաք մնա:

Մատուցեք տաք վիճակում:

 

Եթե հարկ լինի տաքացնելու, ապա կրկին տաքացրեք մինչեւ 70-80 աստիճանը, չթողեք եռա:
Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031