Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պարզաբանեց՝ ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 15:18

ԱԺ-ում այսօր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նշյալ օրինագիծը երկրորդ ընթերցման կներկայացվի պարտադիրի սկզբունքը պահպանելով:

Վիգեն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ օրինագծի շրջանակում ցանկացողներին հնարավորություն կտրվի լրացուցիչ վճարումներ կատարել հիմնադրամին:

Նախարարն անդրադարձավ «Մարտիկ» հիմնադրամին, որի գործունեությունը վերջերս քննարկումների թեմա էր դարձել: Նշեց, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում հավաքագրել է մոտ 1,200 մլրդ դրամ. «Այդ գումարները անձեռնմխելի են, իսկ մայր գումարից ստացվող տոկոսները կարող են կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031