Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում, Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց

Դեկտեմբեր 15,2016 20:35

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի
պատճառով դժվարանցանելի են Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջանների
ավտոճանապարհները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և
Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում:

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ
անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ
անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031