Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանի նախկին գյուղապետ. «Ես վստահում եմ Սեյրան Օհանյանին»

Դեկտեմբեր 17,2016 14:34

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը սեպտեմբերի 18-ին իր թեկնածությունը դրել էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում, սակայն համայնքի ղեկավար չընտրվեց: Նա ասաց, որ ինքը չի նշանակվել Բարեկամավանում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ, այժմ աշխատանք չունի:

Նա սեպտեմբերի 20-ին հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը, դեկտեմբերի 5-ին դիմում է գրել այդ կուսակցությունից դուրս գալու համար: Աբազյանն ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից որեւէ կուսակցության անդամագրվելու մասին խոսակցություններ կան, եթե նման բան լինի, ինքը եւս կանդամակցի այդ կուսակցությանը:

Նախկին գյուղապետին հարցրինք՝ ինքն այդ կուսակցությանը  կանդամակցի անկա՞խ այն բանից, թե այդ կուսակցությունն իշխանամետ կամ ընդդիմադիր է:

Գ. Աբազյանն ասաց. «Ես վստահում եմ իրեն, չեմ կարծում, թե նա սխալ որոշում կկայացնի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031