Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում Պերմյակովի նման զինվորներ չպետք է ծառայեն». փաստաբանների բողոքը մերժվեց

Դեկտեմբեր 19,2016 15:23

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների՝ ՌԴ-ի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից վարույթ չընդունելու դեմ ներկայացրած վերաքննիչ  բողոքը: Aravot.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն որակեց: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էին շահելու տուժողի իրավահաջորդները, եթե բողոքը բավարարվեր:

«Քաղաքացիական հայցի մասը կքննարկվեր, եւ այստեղ միայն տուժողի իրավահաջորդների շահերի հարցը չէ: Հայցը ներկայացվել էր այն նպատակով, որ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական պատասխանատվության ենթարկվելով՝ գիտակցեր, որ ՀՀ-ում Պերմյակովի նման զինվորները չպետք է ծառայեն: Նա ուներ առողջական լուրջ խնդիրներ, որոնք էլ, ըստ էության, հանցագործության պատճառն են հանդիսանում: Առաջին դեպքը չէ, երբ ռուս զինվորների կողմից հանցագործություններ են կատարվում, այդ թվում՝ սպանություններ»,-պատասխանեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի նշյալ որոշումը բողոքարկելու են. «ՀՀ դատական ատյաններին պետք է հասու դարձնենք, որ անհնար է նման կերպ շարունակելը: Պետությունը պետք է կարողանա ապահովել մեխանիզմներ, որպեսզի անձը կարողանա դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները, այդ թվում՝ բարոյական վնասի փոխհատուցման իրավունքը: Անձը պետք է կարողանա այդ վնասի փոխհատուցումը ստանալ, եւ դրա համար պետությունը պետք է համապատասխան միջոցներ ապահովի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031