Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Դիլիջանի գարեջրի գործարանը կունենա 70-80 աշխատատեղ»

Դեկտեմբեր 20,2016 23:11

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւան գարեջուր» ՓԲԸ խորհրդի  նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրինք՝ ե՞րբ կգործարկվի Դիլիջանի գարեջրի գործարանը:

Նա հայտնեց, որ գործարանը կգործարկվի 2017թ. առաջին կեսին եւ կունենա 70-80 աշխատատեղ: Հ. Հակոբյանն ասաց, որ ինքը «Երեւան գարեջուր» ընկերության 50 տոկոսի սեփականատերն է, Դիլիջանում գարեջրի գործարան հիմնելով՝ նպատակ չունի շահույթ ստանալ, այդ կերպ ցանկանում է  Տավուշի մարզում աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարզի բնակիչները Հայաստանից չարտագաղթեն: Նրա խոսքերով՝ Դիլիջանի գործարանից ստացված ողջ շահույթը կմնա սահմանամերձ Տավուշի մարզում:

ՀՀԿ անդամ Հ. Հակոբյանին հարցրինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը լինելո՞ւ է:

ԱԺ պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ն թեկնածուների համամասնական ցուցակ պետք է կազմի, կարծում եմ, որ այդ ցուցակում պետք է լինեմ: Եթե լինեմ, բնական է՝ կպայքարեմ ընտրվելու համար»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031