Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը եւ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր

Դեկտեմբեր 21,2016 12:37

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:

Արման Թաթոյանը Պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են  ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին գործեր:

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը եւ Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031