Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքի նորոգումը կտոր-կտոր է ֆինանսավորվում

Դեկտեմբեր 21,2016 22:33

Նախընտրական շրջայցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց: Նրան ներկայացվեց 12-13-րդ  դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու նորոգումը:

Պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման գործի արդյունավետությանը: Գոշ համայնքի նախկին ղեկավար, Գոշում Դիլիջան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ տարվա գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները,որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն: Նրա վկայությամբ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու գմբեթից զատ, փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը:

Վերականգնողական աշխատանքները դանդաղ են կատարվում ոչ միայն այն պատճառով,որ դա նուրբ, ժամանակատար գործ է, այլեւ պետական բյուջեից մաս-մաս ֆինանսավորման հետեւանքով: Դժվար է ասել,որ վերանորոգման աշխատանքների նման ֆինանսավորման դեպքում, վանական համալիրի նորոգումը քանի տարի կտեւի:

Գ. Ամիրխանյանը հայտնեց.որ Մխիթար Գոշի մատուռը վերականգնված է, տարածքը բարեկարգված,տարածքը սալիկապատված, ցանկապատված, արեւային էներգիայով սնուցվող լուսավորության համակարգ է գործարկվել, սակայն մատուռի շրջակայքում դեռեւս որոշ աշխատանքներ կան կատարելու:

Նշենք նաեւ,որ 2013թ. «Գոշավանք» պատմարգելանոցային թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Դրանք գցված են մասնավոր մի կառույցի նկուղում, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031