Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը. «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն». ilur.am

Դեկտեմբեր 21,2016 22:55

Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո մասնակիցներին բաժանվեց մի գիրք՝ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» վերնագրով։ Դրանում, բացի րոպեներ առաջ հնչած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, ամփոփված են նաեւ Ղարաբաղյան կարգավորման թեման ամբողջացնող՝ նրա կարեւորագույն հոդվածները։

Ստորեւ ներկայացնում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի նախաբանը եւ վերջաբանը միասին։

***

Սույն ժողովածուն մտահղացվել է Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առիթով։ Ելույթը հիմնականում վերաբերում է վերջին շուրջ երեք տասնամյակում Հայաստանի, հայ ժողովրդի համար ամենաճակատագրական դարձած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ այսօր դրա հետ աղերսվող ներքաղաքական այլ խնդիրների։ Նկատի ունենալով հարցի կարեւորությունը, ելույթի ֆունդամենտալ բնույթը, կարգավորման առկա գործ­ընթացները, նաեւ ժամանակի մեջ խնդրի պատկերն ամբողջացնելու համար, նպատակահարմար գտնվեց այն հրապարակել Հայաս­տանի հիմնադիր նախագահի՝ ղարաբաղյան թեմայով մի քանի այլ, նույնպես ֆունդամենտալ ելույթների ու հոդվածների հետ միասին։

Դրանք են՝ հայտ­նի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը (1 նոյեմ­բերի, 1997թ.), Անվտանգության խորհրդի նիստում ելույթը (8 հուն­վարի, 1998թ.), 2007թ. առաջին հանրահավաքային ելույթից նույն հարցին վերաբերող գլուխը (հոկտեմբերի 26) եւ Ապրիլյան պատերազմից հետո «Իլուր» կայքին տված հարցազրույցը։ Այս համադրմամբ լրանում եւ ամբողջանում են խնդրի բոլոր ասպեկտները, որոնք չէին կարող տեղ գտնել մեկ ելույթում։ Այդ կերպ հստակ ի ցույց է դրվում նաեւ Ղարաբաղյան հիմնահարցում Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային կոնգրեսի եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետեւողականությունն ու անխոտոր շարունակականությունը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ilur.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031