Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում ոգեւորված են Ռոհանիի այցից

Դեկտեմբեր 22,2016 21:30

«Նախագահը ներկայացրել է Իրանի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները, որը բավական արդյունավետ էր, ու մենք դրական սպասումներ ունենք հայ-իրանական հարաբերությունների տնտեսական խորացման, իրանական ներդրումների ավելացման հետ կապված, թե քաղաքական երկխոսության առումով»,-այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ շատ մեծ  ներուժ կա հայ-իրանական հարաբերությունների բոլոր ոլորտներում. «Ու հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով և այդ իմաստով նախագահ Ռոհանիի այցը ՀՀ ու պայմանավորվածությունները նախագահ Սարգսյանի հետ անչափ կարևոր են, մանավանդ, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հիմնահարցում ունի և ունեցել է հավասարակշռված դիրքորոշում ու ՀՀ-ը, ԼՂՀ-ը, իշխանությունները դրական են գնահատում այդ հավասարակշռված մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում ու Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»:

ՀՀԿ խորհրդի նիստի հրավիրման վերաբերյալ հարցեր ԳՄ նիստում չի քննարկվել: Նկատենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Հավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031