Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրով Բերձոր քաղաքի մոտակայքում մեքենա էր գլորվել ճանապարհամերձ ձորակը, և անհրաժեշտ է օգնություն

Դեկտեմբեր 23,2016 13:56

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) մարտիկները դեկտեմբերի 23-ին իրականացրեցին հերթական հատուկ մասնագիտացված պլանային ուսումնավարժանք:

1Ծրագրով Բերձոր քաղաքի մոտակայքում մեքենա էր գլորվել ճանապարհամերձ ձորակը, և անհրաժեշտ է օգնություն: Ստանալով լուրը՝ ՇԱԻԲ մարտիկները՝ 1 մարտական հաշվարկ, բաժնի պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի գլխավորությամբ շտապեցին դեպքի վայր:

9Վթարի մասին տեղեկացվեց նաև շրջանային ոստիկանություն և բուժմիավորում: Վթարի վայրում այրվում էր ձորը գլորված մեքենան, կար մեկ տուժած: Շուտով տեղ հասավ հրշեջ մեքենան, և տղաները սկսեցին հրդեհի մարումը:

8Տեղ հասան նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, բժիշկները: Ձորակից դուրս բերեցին վիրավոր վարորդին՝ իհարկե, ցուցաբերելով առաջին բուժօգնությունը և շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

7 5 Չնայած զառիթափ ու սառած տեղանքին՝ հրշեջների լավ աշխատանքի արդյունքում մարվեց հրդեհը, դուրս բերվեց վիրավորը: ՇԱԻԲ բաժնի աշխատակիցները կատարեցին իրենց աշխատանքը և վերադարձան հիմնական տեղակայման վայր:

4 3Միջադեպն ընդամենը հատուկ մասնագիտացված ուսումնավարժանք էր, և իրականում չկար տուժած ու այրվող մեքենա: ՇԱԻԲ պետ Ք. Մովսեսյանը տեղեկացրեց, որ նույն ժամին նման վարժանքներ կայացան նաև շրջանի ԱԻԲ հարավային հենակետերում՝ Կովսական քաղաքում և Տիգրանավան-Ուռեկան գյուղերում:

2Շրջանի արտակարգ իրավիճակների բաժնում ընդհանուր աշխատում են 36 հոգի, ովքեր մշտապես իրենց կարևոր աշխատանքն են կատարում: Ք. Մովսեսյանը տեղեկացրեց նաև, որ 2016-ին համեմատաբար անցած տարիներին արտակարգ դեպքեր շրջանում քիչ են եղել; Սակայն ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ բաժնի գրեթե ողջ անձնակազմը՝ պետի գլխավորությամբ հերթափոխով մեկնել է առաջնագիծ ու աջակից եղել բանակին:

Ամռանը՝ հացահատիկի բերքահավաքի ժամանակ, մեծանում է հրդեհների հավանականությունը, անցած տարի թե հրշեջները, և թե հարյուրավոր կամավորականներ անընդհատ պայքարում էին հրդեհների դեմ: Յուրաքանչյուր տարի՝ այս օրերին, ցանքատարածքներում իրականացվում է օպերատիվ հերթապահություն, և 4-5 հրշեջ կետերում բաժնի մարտիկներն են: Նույն շոգ օրերին հրդեհներ են բռնվում նաև հանդերում ու անտառներում:

Շրջանի աշխարհագրական դիրքի նման պայմաններում, հատկապես ձմռանը, երբ ճանապարհներին առկա է մերկասառույց, ավտովթարների հավանականությունը մեծանում է, և նման դեպքերում առաջինն օգնության է հասնում փրկարար ծառայությունը, ուստի նման վարժանքներն անհրաժեշտություն են:

Մի քանի օրից տարեմուտ է, և ՇԱԻԲ աշխատակիցները մաղթեցին, որ 2017-ը լինի խաղաղության և բերքի առատության տարի, իրենք էլ ավելի շատ ուսումնավարժանքներ իրականացնեն:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031