Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետարան` ըստ Օհանյանի՞. «Ազգ»

Դեկտեմբեր 24,2016 10:19

Լրատվամիջոցներից մեկը ԼՂ կարգավորման չորս տարբերակ է մատնանշել` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի:
Սեյրան Օհանյանը 1999թ.-ից եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապա` պաշտպանության նախարար` պաշտոնավարելով շուրջ 10 տարի: Եւ նրա քաղաքականություն մտնելու մասին ասվածը խիստ հարաբերական է գոնե այն իմաստով, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, եթե անգամ մի կողմ թողնենք հանգամանքը, թե փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի կյանքում ինչ դեր է վերապահված բանակին առհասարակ, բարձրաստիճան զինվորականությանը` մասնավորապես: Բայց տեսնենք, թե ինչ ամփոփում է արված խնդրո առարկա հրապարակման վերջում. «Այսպիսով մեր հասարակությունը շանս ունի Ստեփանակերտը եւ Երեւանը հանձնելու եւ Բաքուն գրավելու ծայրահեղ այլնըտրանքների միջեւ տեսնելու նոր, իրատեսական առաջարկՙ այս խնդիրը այնպես լուծելու համար, որպեսզի տարածաշրջանում հաստատվի արժանապատիվ խաղաղություն եւ որի արդյունքում երկու ժողովուրդներն էլ համատեղ կապրեն կողք-կողքի»:

Որքանո՛վ է իրազեկված հեղինակը Սեյրան Օհանյանի «Ղարաբաղյան ավետարանին», ինչպես վերեւում ասվեց, մնում է խիստ կասկածելի: Հնարավոր է, պաշտպանության նախկին նախարարը վաղը հանդես գա բոլորովին այլ թեզերով կամ այդ մասին առհասարակ չխոսի: Ի վերջո, նա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել եւ կարող է կենտրոնանալ բացառապես ներքին կյանքի բազմաթիվ չլուծված հարցերի վրա:
Բայց` լուրջ. հրապարակման «մեխը», կարծես, այս ձեւակերպումն է. «Մենք պետք է … բանակաշինությունը դարձնենք ոչ թե երկրին բեռ, այլ այս ոլորտը դարձնենք շոգեքարշ երկրի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար, ինչպես Իսրայելում»: Գեղեցիկ է հնչում: Բայց ինչո՞ւ մինչ օրս բանակաշինությունը չէր դառնում տնտեսության մյուս ճյուղերի շոգեքարշը: Ինչո՞ւ գոնե բանակի պարենային ապահովության խնդիրը չէր լուծվում Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության զարգացման միջոցով… Ինչո՞ւ էր սահմանին կանգնած զինվորը գոմեշի միս ուտում… Ինչո՞ւ հայ գյուղացին կարտոֆիլի ձեռքից կրակն էր ընկնում, իսկ բանակը` նույն մթերքը ներկրում արտերկրից…

– Ի սկզբանէ էր Բանը,- Աստվածաշունչն է ասում:

Վահրամ Աթանեսյան, Ստեփանակերտ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Չգնահատված պետական այրի կեցվածք ընդունած ու իշխանություններին “ձեռնոց նետած”, եթե իհարկե սա հերթականը խաղը չէ, Ս.Օհանյանիը, նախ պետք է ազնվորեն հանրությանը ներկայացնի իր ղեկավարած ժամանակահատվածում մեր երկու բանակներում արմատավորված արատավոր երևույթները, դրանք ծնող պատճառները և իր անգործության բացատրությունները, որոնք, առաջին հերթին խլեցին մեր հերոսների կյանքը, վտանգեցին Արցախի տարածքային ամբողջականությունը և այլն: Բացի դրանից այդ իրավիճակը ինչպես իրեն, այնպես էլ որոշ գեներալների հնարավորություն տվեց բանակի գնումների ու այլ ռեսուրսների հաշվին հսկայական ունեցվածքի տեր դառնալու:
    Ի դեպ այս և նմանատիպ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները տալու և զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու կարիք կար ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո, սակայն նա չգնաց այդ քայլին, հույս ունենալով, որ ինքն է միակ ու անփոխարինելի Պնախարարը:
    Այս և բազմաթիվ այլ բացերով հանդերձ քաղաքական դաշտ մուտք գործելն առնվազն ճիշտ չեմ համարում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031