Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Արել ենք այն, ինչ պիտի անեինք

Դեկտեմբեր 24,2016 15:19

Հայկական վերածնունդ կուսակցության երիտասարդական թեւը դեկտեմբերի 24-ին համագումար էր անցկացնում: Համագումարի ընթացքում երիտասարդական թեւի նախագահ վերընտրվեց Դավիթ Հարությունյանը եւ հայտարարվեցին խորհրդարանական ընտրություններում երիտասարդական թեւի թեկնածուների անունները:

Դավիթ Հարությունյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ սերնդափոխությունը Հայկական վերածնունդում դրված է ամուր հիմքերի վրա եւ հաջող է իրականացվում. «Անցած տարի այս նույն ժամանակահատվածում, երբ տարին էինք ամփոփում ելույթումս ասացի, որ շատ բաներ պիտի անեինք, չարեցինք, շատ բաներ պիտի չանեինք, արեցինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Նույն արտահայտությունը անում եմ նաեւ հիմա, բայց մի տարբերությամբ՝ արել ենք այն, ինչ պիտի անեինք, խուսափել ենք այն քայլերից, որոնք մեզ սխալ ճանապարհով կտանեին»:

Դավիթ Հարությունյանը երիտասարդական թեւի մեկ տարվա աշխատանքը բավարար գնահատեց. «Վստահ եմ, որ գալիք տարում, որը պատասխանատու տարի է, հատկապես մեզ համար, մենք կաշխատենք այնպես ինչպես երբեւէ»:

Ներկայացնելով երիտասարդական թեւի առաջիկա ծրագրերը՝ Դավիթ Հարությունյանը ասաց, որ ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ երիտասարդների համախմբումը, միասնական պայքար այդ խնդիրների դեմ. «Երկրին պետք են արմատական փոփոխություններ եւ հասունացել է այդ պահը: Իսկ այդ փոփոխությունները մենք տեսնում ենք Հայկական վերածնունդի միջոցով: Այդ  փոփոխությունների հետեւում կանգնած ենք մենք բոլորս, այդ փոփոխությունների պահանջատերն է հայ ժողովուրդը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031