Լրահոս
Օրվա լրահոսը

Զուտ քաղաքական պահանջ դնելը չի փոխում կատարված գործողության ահաբեկչական բնույթը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 27,2016 12:02

Եթե հետադարձ թռուցիկ հայացք նետենք մի քանի օրից պատմության գիրկն անցնող 2016-ին, ապա ներքաղաքական իրադարձությունների շարքում առաջինը, ինչ խոսք, հարկ է առանձնացնել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումը:

Չնայած ավելի խիստ մոտեցմամբ, ճիշտ է, արտառոց եղելություն էր, բայց պարզապես ներքին իրադարձություն, քանզի այն դուրս է քաղաքականի շրջանակից, որքան էլ որ այդ հարձակումը ծրագրավորողները, անթաքույց կամ քողարկված խրախուսողները եւ զինված խմբի անդամները ջանան հուլիսի 17-31-ը ծավալված դրամատիկ, նաեւ ողբերգական դեպքերը փաթեթավորել որպես քաղաքական:

Մենք, օրինակ, զինված գործողության մեջ քաղաքականություն չենք տեսնում: Ինչպես քաղաքականություն չենք տեսնում զինված խմբի անդամների կատարած ապօրինի գործողությունների հետեւանքով երեք հայկական ընտանիքների դժբախտացման՝ ոստիկանության երեք աշխատակցի սպանության մեջ:

Առհասարակ զենքը, որպես մեր պետության ներսում քաղաքական հարցեր լուծելու, պահանջներ ներկայացնելու միջոց, պետք է բացառվի: Ու հանրության գերակշիռ մասի զուսպ արձագանքն այն օրերի լարված իրավիճակում, ինչպես նաեւ իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեցին, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիների մեծ մասը նույն կամ նման մոտեցումներ ունեն:

Ամբողջ 14 օր երկիրն ու հասարակությունը յուրօրինակ պատանդի կարգավիճակում էին հայտնվել: «Հիմնադիր խորհրդարան» անվամբ հանդես եկող եւ գոյություն ունեցող քաղաքական համակարգը մերժող կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի, ազատամարտիկներ Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Ժիրայր Սեֆիլյանի ու նրանց մյուս համախոհների ծրագրած ու իրականացրած հարձակումը, որի հետեւանքով միառժամանակ զինված խմբի վերահսկողության տակ անցավ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, հանդուգն, արտառոց, արկածախնդրական, փակուղային դրսեւորում էր, որը, ի լրումն, ողբերգական հետեւանքներ ունեցավ:

Հարկավ, «քաղաքականի» պահով կարող են հնչել հակադարձումներ, մասնավորապես այն, որ զինված գործողության դիմած խումբը մի շարք քաղաքական պահանջներ էր առաջ քաշել։ Բայց զուտ քաղաքական պահանջ դնելը չի փոխում կատարված գործողության ահաբեկչական բնույթը:

 

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031