Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Անգամ Արցախից տարածքներ ստանալու դեպքում Ադրբեջանը չի հրաժարվի ՀՀ-ին տիրելու մտքից». Ալեք Ենիգոմշյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 17:30

«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ունի նկրտում. անգամ Արցախից տարածքներ ստանալու դեպքում չի հրաժարվի ՀՀ-ին տիրելու մտքից»,-այսօր «Արցախ. հաղթական այլընտրանք» խորհրդաժողովի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:

«Դա ալիեւները բազմիցս հայտարարել են: Հետեւաբար, փուլային կամ փաթեթային լուծումները սնանկ օրակարգեր են»,-նշեց նա:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ անգամ եթե ազատագրված տարածքները չհանձնվեն, վտանգը, միեւնույն է, մնում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն չկարողանա դիմանալ իրենց վարած «մաշեցման» պատերազմին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031