Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորում՝ բարելավված պայմաններով

Դեկտեմբեր 28,2016 18:00

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտոմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման  ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում  կազմում է մինչև 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխ. օր:

Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:

Վարկի հիմնական պայմաններ.

  • տարեկան տոկոսադրույք՝ 16% ՀՀ դրամով,
  • ժամկետ՝ մինչև 7 տարի,
  • առավելագույն գումար՝ մինչև 28 մլն ՀՀ դրամ,
  • կանխավճար՝ սկսած 20%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031