Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ» մրցանակները գտան տերերին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 28,2016 22:02

Հայկական ազգային կինոակադեմիայի  նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի մրցանակաբաշխությունը ավանդական կդառնա:

Դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի  նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը, որը  քվեարկվել է բաց սկզբունքով եւ, թե ով որ ֆիլմի համար ինչպես է քվեարկել, կհրապարակվի:

Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 45 հայտ, որոնք ներկայացվել են 11 անվանակարգերի համար: 35 անդամների առաջին քվեարկության արդյունքում տարբեր անվանակարգերում առաջադրվել է 14 ֆիլմ:

harutyun-khachatryan1

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը երեք «Անահիտ»  ստացավ` Լավագույն ռեժիսոր, լավագույն վավերագրական ֆիլմ եւ լավագույն սցենար անվանակարգերում (Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան): Պարոն Խաչատրյանն իր մրցանակներից մեկը անակնկալ շնորհեց «Բարի լույս» ֆիլմի ռեժիսոր Աննա Արեւշատյանին` հիմնավորելով, որ մրցանակաբաշխությունը չուներ լավագույն դեբյուտ անվանակարգը:

harutyun-khaxhatryan

Լավագույն կոմպոզիտոր անվանակարգում  «Անահիտ»  մրցանակը բաժին հասավ Վահագն Հայրապետյանին («Բարի լույս»),  8 անվանակարգերում առաջադրված Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը»  հաղթեց  մի քանի անվանակարգերում` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան)  լավագույն դերասան (Սամվել Թադեւոսյան): Լավագույն կարճամետրաժ ֆիլմը Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» էր, լավագույն անիմացիոն ֆիլմը` Արմինե Հարությունյանի «Մշո գեղենը», լավագույն դերասանուհին Յանա Դրուզն էր, (ռեժիսոր Դավիթ Սաֆարյան, «28:94 Տեղական ժամանակ»), իսկ լավագույն նկարիչը Միքայել Անտոնյանն ու Վարդան Սեդրակյանը («28:94 Տեղական ժամանակ»):

aram-satyan

mrcanak ruben-jaghinyan avet-barseghyanԳոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031