Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի հոսանքազրկվելու պատճառով փորձել է ինքնասպան լինել. shamshyan.com

Հունվար 01,2017 21:40

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը փորձում է ինքնասպանություն գործել ինքնավնասման եղանակով։

Պատճառը եղել է այն, որ Ա․ Ներսիսյանը ով առողջական և ֆինանսական խնդիրներ ունի և հոսանքի գումարը չվճարելու համար բնակարանը հոսանքազրկվել է, այլ ելք չունենալով իբրև խնդրի լուծում փորձել է դիմել ծայրահեղ քայլերի։

Բարեբախտաբար փրկարար հոգեբան Ա․ Թառոյանը, խմբի ղեկավար Ա․ Ճաղարյանի, ինչպես նաև բժիշկ Ռ․ Ալեքսանյանի գլխավորությամբ կարողացել են նախ հոգեբանական օգնություն ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ այդ սակայն բնակարանի հոսանքազրկման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի հանձնարարականով կարճ ժամանակում ժամանել է էլեկտրոցանցի ներկայացուցիչը և բնակարանի էլեկտրականությունը վերականգնվեց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետ Տ․ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել վճարելու Ա․ Ներսիսյանի էլեկտրաէներգիայի սպառման հետևանքով կուտակված պարտքը։

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ էլեկտրոցանցի տեսուչը մի քանի անգամ ընդառաջել է Ա․ Ներսիսյանին, որը Գավառի մանկատան սան է եղել, իսկ քանի որ արդեն պարտքը մեծ էր կազմում, էլեկտրիկը ստիպված հոսանքազրկել է բնակարանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031