Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է մահացել «Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերված ռուս բարձրաստիճան զինվորականը

Հունվար 02,2017 18:11

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում հայտնաբերվել էր  ՌԴ զորամասերից մեկում շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, մայոր, 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին:

Այս կապակցությամբ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում գրված է. «2017 թվականի հունվարի 1-ին Երևան քաղաքում, հանրակացարանում՝ իր բնակության վայրում հայտնաբերվել է  ՌԴ ռազմաօդային բազայի սպայի անկենդան մարմինը:

Մարմնի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների, զինծառայողի մահվան պատճառը կարող է լինել սուր սրտային անբավարարությունը: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները:

Զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031