Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ Տան ապագա խոսնակը քննադատել է ՌԴ-ի դեմ Օբամայի սահմանած նոր պատժամիջոցները. «Ազատություն»

Հունվար 02,2017 18:50

«Ազատություն». Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա մամուլի խոսնակ Շոն Սփայսերը, ով իր պարտականությունները կստանձնի մի քանի շաբաթից, խստորեն քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված վերջին պատժամիջոցները:

«Արդյո՞ք 35 դիվանագետների արտաքսումն ու ԱՄՆ տարածքում գտնվող երկու ռուսական օբյեկտների փակումը համարժեք պատասխան էր տեղի ունեցածին», – նշել է Սփայսերը ABC News -ին տված հարցազրույցում:

Սպիտակ տան ապագա խոսնակը նաև նշել է, որ Թրամփը, ըստ ամենայնի, չեղյալ կհայտարարի Օբամայի նախագահության տարիներին ընդունված հրամանագրերի զգալի մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031