Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնի պետի տեղակալը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. shamshyan.com

Հունվար 03,2017 11:10

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին:

Ինչպես դեպքի վրայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

 

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031