Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ևս 6 հազար մարդ է պաշտոնանկ արվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 07,2017 18:46
turqia

Թուրքիայի իշխանությունները ևս 6 հազար մարդու են պաշտոնանկ արել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Պաշտոնական Անկարան պնդում է, թե ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գործիչն է կազմակերպել անցած հուլիսին իրականացված հեղաշրջման փորձը: Գյուլենը, մինչդեռ, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ, աշխատանքից զրկվել են ոչ միայն ոստիկանության ու արդարադատության նախարարության հազարավոր աշխատակիցներ, այլև հարյուրավոր բժիշկներ ու գիտնականներ: Ընդհանուր առմամբ, անցած կես տարում Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 120 000 մարդ, մոտ 41 հազարն էլ ազատազրկվել են՝ հեղաշրջման փորձին աջակցելու կասկածանքով:

Հեղինե Բունիաթյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031