Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա

Հունվար 08,2017 19:52

Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը տեղեկացնում է. «Ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին:

Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:

Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031