Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ

Հունվար 08,2017 22:12

ermenihaber.am. Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կանանց իրավունքների թեմայով գիտաժողով է կայացել։ Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի ռադիո և հեռուստատեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հյուլյա Ուղուր Թանրըօվերը՝ ներկայացրելով, թե ինչպես և երբ է սկսվել կանանց իրավունքների համար պայքարը Թուրքիայում։

Թուրքական «Günebakış» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պրոֆեսորն ընդգծել է, որ կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ։ Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։

«Մենք մեր իրավունքների համար պայքարը սկսել ենք դեռ մինչև հանրապետական շրջանը։ Օսմանյան Կայսրության ժամանակ կանայք ավելի շատ են պայքարել իրենց իրավունքների համար։ Օսմանյան շրջանում հատկապես հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031