Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական տարազով սևամորթ երիտասարդի ընտանիքի լուսանկարի տարածումը սադրանք էր»

Հունվար 09,2017 21:03

Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի շախմատի ուսուցիչ Լեւոն Ստեփանյանին աշխատանքից ազատման վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ սևամորթ երիտասարդի հետ ամուսնացած հայ կնոջ և նրանց երեխայի ընտանեկան լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկի շրջանակում Լեւոն Ստեփանյանի facebook-յան գրառման պատճառով ՀԱԿ համակիր Լիզա Ճաղարյանը ստորագրահավաք է կազմակերպել նրան աշխատանքից ազատելու պահանջով:

Լիզա Ճաղարյանը պնդում է, որ ուսուցիչը ռասիստական գրառում է կատարել:

«Այսօր առավոտյան մի կին  է զանգել մեր դպրոց, ներկայացել կուսակցական, ենթադրում եմ՝ ՀԱԿ-ից, որովհետեւ Լիզա Ճաղարյանը ՀԱԿ-ի համակիր է, դժգոհել տնօրենին, նա էլ բացատրել է, որ իմ իրավունքն է, տարբեր թեմաներով գրառումներ եմ անում, այնպես որ տնօրինությունը նորմալ է վերաբերում դրան, որեւէ խնդիր չկա: Ես որեւէ ռասսայի նկատմամբ բացասական վերաբերմունք չունեմ: Ես ընդամենը գրել եմ, որ կողմ չեմ խառն ամուսնություններին, ինձ թվում է ՝ հատուկ ինչ-որ մեկն այդ նկարը տարածեց, որ աղմուկ ստեղծվի:

Դա ավելի շատ սադրանք էր, աղմուկ հանեն, հետո  հայի գեն ծաղրեն: Իսկ սադրանքը պետք է այն ուժերին, որոնք կոնկրետ խփում են ազգային արժեքներին՝ ընտանեկան բռնությունների մասին օրենք… պատահական չեն»,- Aravot.am-ին ասաց շախմատի ուսուցիչը:

Հիշեցնենք, որ Լեւոն Ստեփանյանը հայուհու ու սեւամորթի նկարի վերաբերյալ կարծիք էր հայտնել, թե  «չկա ոչինչ ավելի զզվելի, քան օտարամոլ և պացիֆիստ հայը։ Այդ տեսակը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, Մայր Թերեզայից ավելի «մարդասեր», և, երբ դա համեմված է մարտնչող տգիտությամբ ու իր «ես»-ի մասին խիստ բարձր կարծիքով, ապա ուղղակի պետք է դրանց դեմն առնել, որ չտարածվեն մեր ազգի գլխին։ Ինչ վերաբերում նեգրերին (իրերը կոչենք իր անուններով, նեգրը դա ռասսա է, իսկ ով չի հասկանում, ուրեմն իր խնդիրն է) և խառնամուսնություններին, ապա՝

Վրեժ Շահրիմանյանը ճիշտ է ասում․- «Ինչպես ազգականների միջեւ, այնպես էլ գենետիկորեն խիստ տարբեր անձանց ամուսնությունն անհաջող է: Երեխաներն այդպիսի ընտանիքներում ունենում են շատ ավելի ժառանգական հիվանդություններ, հաճախ հետ են մնում ընդհանուր զարգացումից, քան իրենց տարեկիցները: Այդ ֆենոմենը բացատրվում է նրանով, որ խառն ամուսնություններում կայացած գենետիկ խումբը քայքայվում է, իսկ նոր խումբը կենսաբանորեն ավելի թույլ է, քանի որ հազարամյակների հղկման միջով չի անցել: Դրա հետեւանքով աճում են հիվանդությունները, երեխաների մահացությունն առավել շատանում է, իսկ կյանքի տեւողությունը՝ կրճատվում:

Սեւամորթի ու սպիտակամորթի խառնուրդները ամենապայթունավտանգն են տարբեր հիվանդությունների համար:

Դաժան բան եմ ասում, բայց իրականությունը այդ է, և գլխիս պոլիտկոռեկտություն չխաղաք։ Բնությունը և պատմությունը արդեն ապացուցել են, որ նեգրերը, որպես կանոն, ունակ են լավ անել երեք բան՝ երգել, պարել և զբաղվել սպորտով։ Դա ունի պարզ բացատրություն. նեգրերը ապրում են բնազդներով, իրենց մոտ զարգացած է մարմնի լեզուն, ինչը չես ասի իրենց մտավոր ընդունակությունների մասին։ Իրենք ունեն այն, ինչին արժանի են։ Մի փորձեք համոզել, որ նորմալ աչքով նայենք հայի և նեգրի խառնամուսնությունը։ Եթե օվերտոնյան ոճով քարոզչություն եք տարածում, ապա պատրաստ եղեք, որ լինելու է դրա հակազդեցությունը։ Եվ ընդհանրապես, իրավիճակը պատկերացրեք սեփական օրինակի վրա և հետո միայն սկսեք բողոքել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կեցցէ Լեւոն Ստեփանյանը,
    շատ լաւ բան է արել

    իսկ այդ իրար-անցած տիկինին նման անձիք տեւաբար կը ջանան խեղդել տարրական ողջախոհության ձայները, անհեթեթ զրպարտություններով, զիլ ճիչերով, սպառնալիքներով

    տեղի չենք տալու անոնց գաղափարական բռնատիրութեան, ամբողջատիրական ձգտումներին

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Ի դէպ, այդ սեւամորթ մարդը չէ այստեղ խնդիրը: Լաւ մարդ կ’երեւայ, եւ ինք վատ բան չի արել: Իսկ երեխան բացարձակապէս սխալ չունի:

    խնդիրը, նկարի վրայի այդ կինն է, իր այդ ժպիտով:

    Հետո կու գան ռասիզմ-մասիզմ գոռացողները: Որոնք իրենք զիրենք ամերիկացի կամ եւրոպացի կը կարծեն…

    Որպէս Ցեղասպանությունից հազիւ փրկված – թերեւս, ոչ իսկ … – ազգային հաւաքականություն, մեր կենսական իրաւունքն է պաշտպանել ու պահպանել մեր ինքնությունը:

    Այդ նկարը ծանր վիրաւորանք է, հայերի նշանակալից մեծամասնութեան համար: Նաեւ, փրովոկացիա է. ամենաաժան, cheap տեսակից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031