Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր

Հունվար 10,2017 20:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ,   ծանոթացել համայնքում առկա խնդիրներին:

Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին:

Արթուր Դավթյանը շնորհավորել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն:

Զինծառայողների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն ջոկատների ներթափանցման փորձին:

ՀՀ գլխավոր դատախազը  նշել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի սատարում է սահմանին կանգնած զինվորին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031