Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ ձեռքն է գնացել այդ ստորագրությունը դնի». Սասուն Խաչատրյանի նշանակումը բնապահպանի սրտով չէ

Հունվար 10,2017 21:21

Բնապահպան Սիլվա Ադամյանը պարզելու է՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, մասնագիտական կրթությամբ ու հմտություններով բավարարում է Երեւանի ՋԷԿ-ի ղեկավարի պաշտոնին:

«Ես զարմացած եմ՝ ինչպես է պատահում, որ նման մարդիկ, նման ընտանիքներից նման պատասխանատու պաշտոնների են նշանակվում: Մենք փորձում ենք մարզն ազատել նման մարդկանցից, նրանց տեղը բերել ավելի որակով, ավելի պատշաճ գիտելիքներ ունեցող մարդկանց, բայց պարզվում է՝ իշխանությունները հենց նրանց ընտանիքի անդամներին են բերում ու նշանակում ավելի լուրջ պաշտոնի, որը երկրի էներգետիկայի հետ լուրջ կապ ունի: Արդյոք այդ մարդն ունի մասնագիտական կրթություն, որովհետեւ ՋԷԿ-ի պետ նշանակելու համար, մարդն առնվազն էներգետիկ պետք է լինի ու լուրջ էներգետիկ, որը պատշաճ կրթություն է ստացել գոնե խորհրդային միության օրոք կամ Հայաստանում»,- այս կարծիքին է Սիլվա Ադամյանը:

Նրա կարծիքով, միայն այն, որ Սասուն Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է, արդեն իսկ դրական կարծիք ձեւավորելուն չի նպաստում. «Միայն այն փաստը, որ այդ ընտանիքի շառավիղն է, արդեն դրական էմոցիաներ մարդկանց մեջ չի կարող առաջացնել կամ պատկերացում, որ այդ մարդը կարող է մի լավ կամ լուրջ բան անել… ում ձեռքն է գնացել այդ ստորագրությունը դնել, նման մարդկանց պատասխանատու պաշտոնի նշանակել: Ինձ համար անընդունելի է: Ինչո՞ւ մեր երկրի վարչապետը, որն այդ ոլորտի մասնագետ է ու շատ լավ մասնագետ, չի խառնվել այդ գործին ու չի փորձել այնպիսի մարդկանց նշանակել, որոնք լուրջ էներգետիկներ են, լուրջ կրթություն են ստացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031