Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եմ օգոստոսին. Սամվել Բաբայան. armlur.am

Հունվար 11,2017 22:05

Եթե քաղաքական ուժերը համախմբվեն, իհարկե, ես օգտակար կլինեմ, բայց, եթե չեն համախմբվում, իմաստ չունի քաղաքականությամբ զբաղվել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ համախմբելու, միավորելու ցանկություն չունի, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում: Հարցին` այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումներ եղե՞լ են, նա նշեց. «Ընդհանուր քննարկումներ լինում են: Իհարկե, հանդիպում ենք, ընդհանուր հարցերի շուրջ խոսում ենք, բայց կոնկրետ քաղաքական ուժերի համախմբում կամ այլ նման բան չկա»:

Մեր այն հարցին` Ձեր վերադարձից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ ունեցել եք, Բաբայանը պատասխանեց. «Այս ընթացքում ոչ: Եթե չեմ սխալվում օգոստոս ամսին եմ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել և ընդհանուր սկզբունքների շուրջ խոսել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ես ընդհանրապես չեմ հանդիպում: 2007 թվականից չեմ տեսել»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armlur.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031