Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ՊՈԱԿ-ը փակում են, փոխարենը՝ 2-ը բացում

Հունվար 12,2017 19:50

«Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է, եւ ստեղծվում են  «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» եւ «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ները:  Այս որոշումը ներառված է եղել կառավարության այսօրվա նիստում, որը չքննարկվող որոշումներից է:

Ըստ այդմ, «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական  գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրեն ամրացված շենքերով ու գույքով հանձնվում է պետական գույքի կառա­վա­ր­ման վարչությանը: Դադարեցվում է «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական  գնահատման կենտրոն» ՊԵԱԿ-ի Կապանի եւ Ստեփանավանի  մասնաճյուղերի  գործունեությունը:

Որոշման համաձայն, «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական  գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի բաժանման ձեւով,  եւ կստեղծվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության  կենտրոն» եւ «Ստեփանավանի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության  կենտրոն» ՊՈԱԿ-ներ:

Այս նախագիծը բխում է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման անհրաժեշտությունից:

Կառավարությունը վստահեցնում է, որ այս իրավական ակտի ընդունման արդյունքում հանրապետական  մանկավարժահոգե­բանական, ինչպես նաեւ տարածքային մանկավարժահոգե­բանական աջակցության կենտրոնների ստեղծմամբ կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները համակարգված կլինեն, ինչը կբարձրացնի կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը եւ մասնակցային հնարավորությունները՝  երեխայի կրթության իրականացման գործընթացում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031