Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը ներողություն է խնդրել. «Մեա կուլպա կամ մեղքն իմն է»

Հունվար 13,2017 23:30

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներողություն է խնդրել իր ծառայողական ավտոմեքենան Երեւանի կենտրոնում հետիոտնային անցման վրա կայանելու համար:

Հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր դեսպանի՝ հետիոտնային անցումի վրա կայանած մեքենայի լուսանկարը եւ տեղեկացրել, որ քաղաքացիները ստիպված են եղել անցնել փողոցը՝ շրջանցելով դեսպանի մեքենան:

«Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին»/ Armtimes.com-ին երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատև կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին և նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան», ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031