Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշքեկի մոտ բեռնատար օդանավ է կործանվել. կա 37 զոհ

Հունվար 16,2017 10:44

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ կործանվել է Boing 747 օդանավը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 37 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ղրղըզստանի ԱԻՆ կայքը:

Բեռնատար Boeing 747-400  օդանավը կործանվել է այսօր առավոտյան Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղու 1.5 կմ հեռավորության վրա: Օդանավն ընկել է օդանավակայանի մոտակայքում գտնվող ամառանոցային ավանի վրա, որտեղ ավերվել է 32 տուն: Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ուղղությամբ, անձնակազմի անդամների թիվը եղել է 5-ը:

Օդանավի կործանման վայրում աշխատում են փրկարարական ջոկատներ:

Նախապես հաղորդվում էր, որ օդանավը պատկանել է Turkish Airlines ավիաընկերությանը, սակայն ավելի ուշ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատնից հստակեցրել են, որ այն պատկանում է թուրքական մասնավոր ընկերության:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031