Լրահոս
Օրվա լրահոսը

«Կովկասի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը գնալով նվազում է»

Հունվար 16,2017 13:50

«Հայաստանի ներքաղաքական կյանքում ՝ կապված ապրիլի 2-ի կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, փոփոխություններ կլինեն»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, ընտրություններն առանձնապես հետաքրքիր իրադարձություն չեն լինի, քանի որ կանխորոշված են արդյունքները: Ըստ նրա, հետաքրքիր իրավիճակ է սպասվում ընտրություններից հետո, երբ երկրում կձևավորվի քաղաքական նոր՝ խորհրդարանական համակարգ:

«Այդ շրջանում միահյուսվում է երկու տարբեր քաղաքական համակարգ,. լինելու է նախագահ, որն ընտրվել է հին Սահմանադրությամբ, լինելու է խորհրդարան, որն ընտրվել է նոր Սահմանադրությամբ»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ պարոն Իսկանդարյանը նկատեց, որ բանակցային գործընթացում փոփոխություններ չեն լինի. «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորման փորձերով, դրա հնարավորությունը չունի, այլ զբաղում է բռնության նվազեցման փորձերով կամ փորձում է բռնությունը պահել որոշակի շրջանակներում, այդ աշխատանքները կշարունակվեն»:

Քաղաքագետը չի կարծում, թե լայնամասշտաբ պատերազմական գործողություններ կլինեն. «Կլինեն մեծ մասշտաբի էսկալացիաներ, բայց ՝ ոչ պատերազմ»:

Հարցին, թե ԱՄՆ նախագահ .Թրամփի կողմից վարվող քաղաքականությունը ի՞նչ փոփոխություն կարող է բերել բանակցային գործընթացում, Ալ. Իսկանդարյանը պատասխանեց, թե միջազգային հանրության ուշադրությունը գնալով նվազում է Կովկասի նկատմամբ, ինչն էլ կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա, ուշադրության նվազումը որոշակի ազատություն է տալիս Ադրբեջանին:
Հարցին, թե ՀՀ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հնարավոր փակումը ինչ զարգացումներ կթողնի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների վրա, պարոն Իսկանդարյանը պատասխանեց.
«Չգիտեմ՝ ինչպես կլուծվի խնդիրը, բայց գիտեմ, ինչպես հայտարարել էին, որ միայն մեկ երկիր է դեմ, որ այդ գրասենյակը գործի Հայաստանում: Գուշակում ենք, թե որ երկրի մասին է խոսքը: Հուսանք խնդիրը կլուծվի: Բայց ասում եմ, հեղափոխություն չի լինի, որ գրասենյակը փակվի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031