Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբարովսկում առևանգել և սպանել են հայ գործարարի որդուն (Տեսանյութ)

Հունվար 16,2017 15:51

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում առևանգել և սպանել են հայ գործարարի 25-ամյա որդուն՝ Անդրեյ Մուրադյանին: Այս մասին հայտնում է gubernia.com կայքը:

Հաղորդվում է, որ հանցագործներից մեկը եղել է Մուրադյանի ծանոթը, որը զանգահարել է երիտասարդին և խնդրել իրեն մեքենայով ինչ-որ տեղ տանել: Մուրադյանին առևանգել են հենց ավտոտնակում, որից հետո նրա ընտանիքից պահանջել են փրկագին՝ 20 մլն ռուբլու չափով:

Մինչ ծնողները որոշում էին՝ ինչ անել չարագործների հետ, վերջիններս հասկացել են, որ իրենց նկատմամբ շուտով հետախուզում կհայտարարվի, ուստի ետևից մոտեցել են Անդրեյին և պարանով սառնասրտորեն խեղդել: Այնուհետև սպանված երիտասարդի մարմինը դուրս են բերել քաղաքից և այրել:

Երկու հանցագործներն էլ (25 և 26 տարեկան) ձերբակալվել են: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով:

dvnovosti.ru պորտալը նշում է, որ նախկինում Մուրադյանների ընտանիքում ևս մեկ ողբերգություն էր տեղի ունեցել. մի քանի տարի առաջ հոսանքահարվել էր Անդրեյի եղբայրը՝ Ալեքսանդրը: Այժմ ընտանիքը որոշել է արտաշիրմել Ալեքսանդրի մարմինը և Անդրեյի մարմնի հետ տեղափոխել Հայաստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031