Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները

Հունվար 18,2017 12:33

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ:

Հանդիպման մասնակիցները նախարարին  ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները:

Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը:

Նախարարը հայտնեց, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են այս խնդրի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ: Նրանք հավաստիացրել են, որ ամեն ջանք գործադրելու են ճանապարհների ձնամաքրման և սահմանային անցակետում փաստաթղթային ձևակերպումների արագ իրականացման ուղղությամբ: Ռուսական կողմը ևս խոստացել է փաստաթղթային ձևակերպումները կատարել առանց ձգձգումների:

Բեռափոխադրողները ներկայացրին նաև դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները: Դրանք հիմնականում կապված են վարորդներին վիզայի տրամադրման և բեռների միջազգային ապահովագրության հետ:

Նախարարը խոստացավ նաև այս հարցերի լուծման շուրջ հետևողական լինել և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի առաջացման դեպքում հանդիպել ու լսել բեռնափոխադրողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև բեռնափոխադրող կազմակերպությունների լիցենզավորման կարգի ներդրման հնարավորությունը:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031