Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կայացավ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան

Հունվար 18,2017 14:23

2016թ․-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից  մեկը՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան։

Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան անցնում էր «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։

Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան (ՌՀՕ) նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ դպրոցում ռոբոտների և ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով իրենց մտահորիզոնը ընդարձակելու  հնարավորություն։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, որին մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։

«ՌՀՕ 2016»-ի ազգային փուլի բացառիկ կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ: Բացառիկ հովանավոր՝ «Creative Educational Technologies»  (CET) ընկերություն, որը «LEGO® Education»-ի պաշտոնական մատակարարն է Հայաստանում։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթող ճանաչվեց Arm Cyber Kids հավաքական թիմը, որը նոյեմբերին մեկնեց Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։Սա հիանալի արդյունք է հաշվի առնելով այն, որ Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում օլիմպիադային։ Մենք բոլորս հպարտանում ենք մեր թիմով և անհամբեր սպասում այս տարվա օլիմպիադային։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031