Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող ռեկտոր. «ԱԱԾ-ն լավ է արել, մեզ ստուգել է»

Հունվար 18,2017 14:27

Aravot.am-ը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ ի՞նչ մեկնաբանություն կանի ԱԱԾ-ի այն հաղորդագրության  առնչությամբ, ըստ որի՝ երեք բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու համար: Ընդ որում, երեք ռեկտորներից մեկը հենց Լարիսա Համբարձումյանն է:

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը բոլորովին չզարմացավ մեր հարցից: «Այդ մարմինները միշտ էլ վերահսկել են, միշտ էլ եղել են ստուգումներ, բնականաբար, մեզ էլ են վերահսկել, բայց մեզ մոտ ոչ մեկը դիպլոմ չի ծախել: Յոթ հոգու գործ են քննարկում, բոլոր 7-ն էլ  մտել են պետական քննության, մասնակցել են պետական քննություններին, այնպես որ, նման երեւույթ մեզ մոտ չկա»,-ասաց ռեկտորը:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են իր անունը տալիս եւ իրեն նույնպես մեղադրանք են առաջադրել, եթե իրենց բուհում նման դեպք չի գրանցվել. «Լավ են արել, որ տվել են մեր անունը: Ճիշտ են արել, որ մեզ ստուգել են, ճիշտ վերահսկողություն է գնում, թող բոլոր բուհերին էլ այդպես վերահսկեն: 7 հոգի ունենք, 7-ն էլ քննություն են տվել, ստացել են փաստաթուղթ: Բոլոր հանձնաժողովների նախագահներն էլ ողջ են, խնդիր չկա այդ առումով»:

Բնականաբար, հարցրինք՝  կասկածահարույց դիպլոմներ ստացածների մեջ կա՞ն այլ երկրների քաղաքացիներ: Ռեկտորը պատասխանեց, որ  մեկ հոգի Մոլդովայից է եկել եւ սովորել իրենց բուհի կառավարման ֆակուլտետում:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կեղծ դիպլոմներ էին տրամադրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա պետություններին քաղաքացիների:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031