Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը

Հունվար 18,2017 19:40

 2014 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով:

Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26):

Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ պետական ծառայողների հետաքրքրությունը և բնակարանների մեծ պահանջարկը ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ  Ադոնց փողոցի N 6/2 հասցեում 175 բնակարանով մեկնարկեց երկրորդ փուլը, իսկ բնակարանների բաշխումն իրականացվեց վիճակահանության մեկ փուլով:

Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի ավարտը նախատեսվում է 2017 մարտ, իսկ 6/2-ում կառուցվող համալիրի ավարտը՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն  որոշմամբ տրվել է Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031