Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը հացադուլը դադարեցրել է

Հունվար 18,2017 21:21

«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը 20 օր տեւած հացադուլը դադարեցրել է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին:

Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:

Վարդան Վարդանյանն հացադուլով երկրի նախագահից պահանջում էր հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031