Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Հունվար 18,2017 22:30

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի հետ: Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է նախարարի տեղակալին և նշել, որ հանդիպումը լավ առիթ է` քննարկելու թե՛ երկկողմ առևտրատնտեսական կապերը, թ´ե ՀՀ վարչապետի ` ՌԴ առաջիկա այցի օրակարգային կետերը:

Ալեքսեյ Գրուզդևը  շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդակցական կոմիտեի առևտրային քաղաքականության ենթակոմիտեի աշխատանքների ուղղությունները և արդյունքները:

Նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցերի` համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում, դրամական փոխանցումների գործընթացի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում սերտ համագործակցություն, արդյունաբերական կոոպերացիաների հիմնում, ներմուծման փոխարինում, արտահանման աճ: Կողմերն արձանագրել են, որ հնարավոր է էլ ավելի բարձր տեմպ հաղորդել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին: Սուրեն Կարայանը կարևորել է նաև Իրանի հետ սահմանագծին հարող տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության համատեքստում:

Սուրեն Կարայանը և Ալեքսեյ Գրուզդևը  քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031