Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների

Հունվար 20,2017 16:17

2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից:

Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների:

Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

«Մաթեմատիկա» առարկայից արծաթե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը:

«Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Անդրանիկ Մովսիսյանը,  Վահե Կարագուլյանը, Նարեկ Մկրտումյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, «Ֆիզիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Գևորգյանը և Խաչատուր Նազարյանը, «Ինֆորմատիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Խաժակ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Համլետ Միքաելյանը:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031