Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը

Հունվար 20,2017 17:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն  այցելել է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Ստեփանակերտի մշակույթի նախարարության ներկայացուցչի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուղեկցությամբ Արամ Սուքիասյանը շրջել է թատրոնի շենքում, ապա հետևել փորձերին: Երևանի քաղաքապետարանի անունից թատրոնին փոխանցվել է  համակարգիչ:

Երևանի քաղաքապետի տեղակալի  հաջորդ հանդիպումները  կայացել են  Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Մշակութային այս հաստատություններին ևս տրամադրվել են համակարգիչներ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ` վերոնշյալ հանդիպումների ժամանակ քննարկվել են hնարավոր համագործակցության ծրագրեր,  ինչպես նաև՝ առաջիկա ծրագրերին  առնչվող խնդիրներ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031