Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելառուսի որոշումը ոտնահարում է և՛ խոսքի ազատությունը, և՛ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը». Աշոտ Մելիքյան

Հունվար 20,2017 18:30

«Նախ պետք է արձանագրենք, որ միմյանց շատ նման երկու պետություններ՝ Բելառուսն ու Ադրբեջանը, ինչ-որ քաղաքական փոխհամաձայնության են գալիս, բայց միևնույն ժամանակ ոտնահարում են մարդու իրավունքներն ու առաջին հերթին խոսքի ազատությունը»,-Aravot.am-ի հարցին` այն, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ ՌԴ-ի և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, արդյոք խոսքի ազատության ոտնահարում չէ՞, այսպես պատասխանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել:

Աշոտ Մելիքյանի պնդմամբ` այստեղ նաև մարդու ազատ տեղաշարժման իրավունքի խախտում կա. «Մարդն ինքն է որոշում` որ երկիր, ինչպես գնա հասնի, ինչ տեսնի, ինչ արձանագրի, իսկ խոսքի ազատության առումով լրագրողը, բլոգերը` տվյալ պարագայում Լապշինը, ինքն է որոշում ինչպես լուսաբանել տեսածը։ Փաստորեն Բելառուսի որոշումը ոտնահարում է և՛ խոսքի ազատությունը, և՛ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը»: Ըստ պարոն Մելիքյանի`իմանալով, որ Ադրբեջանին հանձնելը լուրջ վտանգի է ենթարկում Լապշինի առողջությունը և միգուցե նաև կյանքը, այնուամենայնիվ, Բելառուսն այդ քաղաքական գործարքին գնացել է:

Մանրամասները` կարդեցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031