Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և ՆՈՒՀ-եր

Հունվար 20,2017 19:21

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է Արցախի մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, Ե. Չարենցի անվան թիվ 7  և Մ.  Մաշտոցի անվան թիվ 4 հիմնական դպրոցներ, ինչպես նաև  հ.1 և հ.3 մանկապարտեզներ:

Երևանցի հյուրերին դպրոցականներն ու փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը, այնպես նաև՝ 2017թ. նախատեսված միջոցառումները, իսկ ՆՈՒՀ-երում ներկայացվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները:

Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին և դպրոցներին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են համակարգիչներ, մեթոդական գրականություն, երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրենական պիտույքներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031