Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտություն. գյուղացիների վարկերն ավելի շատ են, քան տարեկան եկամուտը

Հունվար 20,2017 21:33

Որքան էլ կառավարությունը խոշոր գումարներ է ծախսում գյուղացիական տնտեսություններին աջակցելու, ոտքի հանելու համար, այնուամենայնիվ, բազմաթիվ գյուղացիներ հազիվ յոլա են գնում:

Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն»-ը «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ՝ ծավալուն հետազոտություն է իրականացրել մի շարք ոլորտներում, այդ թվում նաեւ՝ գյուղատնտեսության:

Գյուղական խորհրդատվական ծառայություններ-բյուջետային ծրագրի գնահատում ուսումնասիրությամբ, հարցում իրականացրածները  պարզել են պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրի արդյունավետությունը: Օրինակ՝ գյուղական խորհրդատվական ծառայություն ծրագրի արդյունավետությունն, ըստ հետազոտության արդյունքների, բարձր չէ:

Հարցումն անցկացվել է 1800 գյուղացիական տնտեսություններում (ԳՏ):

Ըստ հետազոտության, համաձայն կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականների՝ խորհրդատվական ծառայություններ ստացած գյուղացիական տնտեսությունների մոտ 57%-ը հանդիսացել է միջին եկամտային խմբերից: Հարցվածներից որեւէ գյուղացի իրեն ծայրահեղ աղքատ չի համարել, իսկ 6.8%-ը համարել է աղքատ, 29.9%-ը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող,  միջինից բարձր՝12.5%-ը, հարուստ՝ 0.0%-ը:

Ընդ որում, շահառու գյուղացիական տնտեսությունների 13.6%-ը հանդիսացել են նպաստառուներ:

Գյուղական խորհրդատվությունից օգտված գյուղացիները, հետազոտված մյուս գյուղացիական տնտեսությունների համեմատությամբ, ավելի շատ եկամուտ են ստանում: Նրանց մշակվող հողատարածքի միջին մակերեսը կազմել է 2.2 հա՝ ընդամենը գյուղացիական տնտեսությունների 1.5 հա-ի դիմաց: Բուսաբուծությունից շահառու տնտեսությունների տարեկան միջին եկամուտը կազմել է 1 միլիոն դրամ, անասնապահությունից՝ եւս 1 միլիոն դրամ, իսկ հետազոտությանը մասնակցած, բայց խորհրդատվական ծառայությունից չօգտվող բուսաբուծությամբ զբաղվողների տարեկան միջին  եկամուտը մոտ 925 հազար դրամ է, անասնապահությամբ զբաղվողներինը՝  605 հազար դրամ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գյուղացիների պարտքերն ավելի շատ են, քան եկամուտները: Այսպես` շահառու ԳՏ-ների պարտքային պարտավորությունները միջինում կազմում են 2,3 միլիոն դրամ՝ գերազանցելով բոլոր ԳՏ-ների պարտավորությունները:  Ընդ որում, շահառուների դեպքում ցածր է բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացված վարկերի միջին տոկոսադրույքը, որը կազմում է 15.8%՝ ընդամենը միջին 19.1%-ի դիմաց:

Գյուղական խորհրդատվություն ծրագրից օգտված հարցմանը մասնակցած գյուղացիների վարկային պարտավորությունները գերազանցում են 2 միլիոն դրամը, իսկ ծրագրից չօգտվողներինը միջինը՝ 1.6 միլիոն դրամ է, ծրագրից օգտված գյուղացիների լոմբարդներից փոխառությունները միջինը 885 հազար դրամ է իսկ ծրագրից չօգտվածներինը՝ 588 հազար դրամ: Ծրագրի շահառու գյուղացիների Լիզինգային պարտավորությունը միջինում կազմում է 1.4 միլիոն դրամ, իսկ ոչ շահառուներինը՝ 729 հազար դրամ:

Պարտքային պարտավորությունները շահառու ԳՏ-ների 79.4 %- ծախսել է գյուղատնտեսական նպատակներով: Մասնավորապես, 58.8%-ն ուղղվել է սերմերի, պարարտանյութերի և այլ նյութերի ձեռքբերմանը, 26.5%-ը՝ ոռոգման ծախսերին, 14.7%-ը՝ նոր արտադրանքի կամ գործունեության փորձարկմանը, ներդրումներ շարժական գույքում՝ 2.9%, անշարժ գույքի ձեռքբերում՝ 1.5%-ը: Բոլոր ԳՏ-ների դեպքում համապատասխան ցուցանիշներն ավելի ցածր են:

Գյուղատնտեսության մեջ ներգրավվածները գերազանցապես ունեն միջնակարգ՝ (10-րդ կամ 12-րդ դասարանի կրթություն՝ 53.5%-ը: Բարձրագույն կրթություն ունեն զբաղվածների ընդամենը 12.1%-ը, իսկ միջին մասնագիտական կրթություն՝ 18.8%-ը: Ըստ հետազոտության, ծրագրի շահառուների կրթամակարդակը համեմատաբար բարձր է. միջին մասնագիտական կրթություն ունեցողները կազմում են՝ 26.6%, իսկ բարձրագույն կրթություն ունեցողները՝ 19.1%:

Հետազոտության արդյունքների վրա հիմնվելով, դրա հեղինակները գտնում են՝ «Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագրի արդյունավետությունը բարձր չէ, եւ ունի բարելավման կարիք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031