Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանը պահպանեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Հունվար 20,2017 22:12

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 72-րդ  առաջնությունը: Եզրափակիչ տուրում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթեց Նարե Առաքելյանին, իսկ առաջատար Սիրանուշ Ղուկասյանը տանուլ տվեց Աննա Հայրապետյանին: Մարիան եւ Սիրանուշը պայքարն ավարտեցին 6,5-ական միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով Գեւորգյանը դարձավ հաղթող եւ պահպանեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: 6,0 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց Սուսաննա Գաբոյանը, որն էլ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Աննա Հայրապետյանից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031